Իսպանական աղցան՝ լոլիկով և վարունգով
Advertisement 1000 x 90

Իսպանական աղցան՝ լոլիկով և վարունգով

Բաղադրիչներ

  1. Լոլիկ – 3 հատ
  2. Վարունգ – 3 հատ
  3. Կանաչ սոխ (քաղցր) – 1.5 հատ
  4. Բուսական յուղ – 3 ճ/գ
  5. Քացախ – 1 ճ/գ
  6. Մանանեխ – 1 ճ/գ
  7. Սխտոր – 3 ատամիկ
  8. Սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
  9. Աղ

Պատրաստման եղանակը

Լոլիկն ու վարունգը բարակ շերտատել և ամանի մեջ դասավորել հետևյալ հերթականությամբ՝ լոլիկի շերտ – սոուս – սոխ – վարունգ – սոուս – սոխ – լոլիկ, մինչև վերջին բանջարեղենը սպառվի:

Սոուսը պատրաստելու համար խառնել բուսական յուղը, քացախը, պղպեղը և աղը, մանանեխը և մանրացված սխտորը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը