Աղցան «Հանճարեղ»
Advertisement 1000 x 90

Աղցան «Հանճարեղ»

Բաղադրիչներ

  1. Կաղամբ – 1 կգ
  2. Լոլիկ – 1 կգ
  3. Վարունգ – 1 կգ
  4. Քաղցր պղպեղ – 1 կգ
  5. Գազար – 1 կգ

Պատրաստման եղանակը

  1. Բանջարեղենը կտրատել՝ ինչպես աղցանի համար, գազարը քերել:
  2. Բոլոր բաղադրիչները խառնել և ավելացնել՝

բուսայուղ – 200 գ,

քացախ (9 տոկոսանոց) – 200 մլ,

աղ – 2 թ/գ,

շաքարավազ – 16 թ/գ:

  1. Նորից լավ խառնել և հասցնել եռման:
  2. Եռման աստիճանի հասնելու պահից եռացնել ուղիղ 2 րոպե և արագ լցնել բանկաների մեջ:
  3. Փակել, շրջել և փաթաթել՝ մինչև լրիվ սառչելը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը