Բրազիլական լիմոնադ՝ ընդամենը 4 բաղադրիչից
Advertisement 1000 x 90

Բրազիլական լիմոնադ՝ ընդամենը 4 բաղադրիչից

Բաղադրիչներ

  1. Լայմ – 3 հատ
  2. Շաքարավազ – 0.3 բաժակ
  3. Խտացրած կաթ – 3 ճ/գ
  4. Ջուր – 5 բաժակ

Պատրաստման եղանակը

  1. Լայմը բաժանել 4 մասի և դնել բլենդերի մեջ: Ավելացնել 4 բաժակ ջուր, շաքարավազ և խտացրած կաթ: Բլենդերի օգնությամբ լայմը մանր կտորների վերածել:
  2. Անցկացնել մաղի միջով և քամել հյութը: Լցնել ապակե տարայի մեջ և դանդաղ ավելացնել մնացած ջուրը, ստուգել շաքարավազի չափը: Ջուրն ավելի լավ է լցնել մաղի միջով՝ լայմի և շաքարավազի մնացորդներ չթողնելու համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը