Բաղադրիչներ
- Հավի սիրտ – 700 գ
- Բրինձ – 1 բաժակ
- Գազար – 1 հատ
- Սոխ – 1 հատ
- Սխտոր – 1 հատ
- Աղ և համեմունք՝ ըստ ճաշակի
- Քրքում – 0.5 թ/գ
- Բուսայուղ՝ տապակելու համար
- Ջուր – 0.5 բաժակ
Պատրաստման եղանակը
- Սոխը կիսալուսնաձև կտրատել և տապակել բուսայուղով՝ մինչև ոսկեգույն դառնալը:
- Սրտերը լավ լվանալ, կիսել, ավելացնել սոխին և տապակել մոտ 15 րոպե՝ մինչև պատրաստ լինելը:
- Բարակ կտրատել գազարը և ավելացնել տապակած սոխին և սրտին: Տապակել 10 րոպե՝ մինչև կիսով չափ պատրաստ լինելը:
- Ավելացնել լվացած բրինձը հավի սրտին, գազարին և սոխին: Վերևից շարել սխտորը, ավելացնել ջուրը, քրքումը և առանց կափարիչով ծածկելու՝ հասցնել եռման: Եռալուց հետո ծածկել կափարիչով, իջեցնել կրակը և առանց խառնելու եփել մոտ 40-50 րոպե:
- Մատուցել թարմ բանջարեղենով և կանաչիով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը