Apple-ի անվարորդ ավտոմեքենան առաջին անգամ ճանապարհային պատահարի մեջ է հայտնվել
Advertisement 1000 x 90

Apple-ի անվարորդ ավտոմեքենան առաջին անգամ ճանապարհային պատահարի մեջ է հայտնվել

Քալիֆորնիայի իշխանություններն առաջին անգամ հայտնել են Apple ընկերության՝ համակարգչով կառավարվող ավտոմեքենայի վթարի ենթարկվելու մասին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ուրբաթ նահանգի ավտոտրանսպորտային վարչության կայքում:

Ինչպես հետևում է Apple-ի աշխատակցի ուղարկած փաստաթղթից, պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին: Lexus մակնիշի ավտոմեքենան, որի վրա Apple-ը փորձարկում է ավտոպիլոտի համակարգը, պետք է ուղեմասը փոխեր, երբ նրա մեջ է մխրճվել Nissan Leaf-ը: Երկու մեքենաներն էլ վնասվել են, ոչ ոք չի տուժել:

Փաստաթղթում ներկայացված տվյալների համաձայն՝ Apple-ի ավտոմեքենան բախումից առաջ ընթացել է մոտ 1,5 կմ/ժ արագությամբ, Nissan Leaf-ը՝ գրեթե 24 կմ/ժ:

Apple-ը մոտ 50 մեքենա ունի, որոնք նախատեսված են ավտոպիլոտի համակարգի փորձարկումների համար: Ի դեպ, օրենքի համաձայն՝ այս մեքենաների մեջ, միևնույն է, պետք է վարորդ լինի՝ այն դեպքերի համար, եթե համակարգիչը կառավարելիս սխալ թույլ տա:

news.am