Մարդիկ սեքսով այնքան հաճախ չեն զբաղվում, որքան ընդունված է կարծել
Advertisement 1000 x 90

Մարդիկ սեքսով այնքան հաճախ չեն զբաղվում, որքան ընդունված է կարծել

Իրականում և՛ տղամարդիկ, և՛ կանայք սեքսով այնքան էլ հաճախ չեն զբաղվում, որքան, չգիտես ինչու, ընդունված է կարծել: Այս մասին են վկայում Ipsos մարքեթինգային ընկերության երկարաժամկետ հետազոտության արդյունքները:

Հետազոտության շրջանակում բրիտանացիներին  և ամերիկացիներին  հարցրել են, թե, իրենց կարծիքով, վերջին 4 շաբաթներին 18-29 տարեկան իրենց հայրենակիցները քանի անգամ են սեքսով զբաղվել: Հարցվածների կարծիքով՝ այս ցուցանիշը հավասար է 14 սեռական շփման: Մինչդեռ սեքսուալ վարքագծի համալիր հետազոտության արդյունքներով՝ իրականում խոսքը բրիտանացիների մոտ 5 և ամերիկացիների մոտ 4 սեռական ակտի մասին է:

Հարցմանը մասնակցած տղամարդիկ կանանց վերաբերյալ ավելի շատ են սխալվել՝ ենթադրելով, որ նրանք սեքսով զբաղվում են ամսական միջինը 22 անգամ: Սակայն իրական թիվը մոտ 5 անգամ պակաս է:

Նույն հետազոտության շրջանակում հարցվողները պետք է պատասխանեին հարցին, թե, իրենց կարծիքով, կյանքի ընթացքում սեքսուալ քանի զուգընկեր են ունեցել 45-ից մինչև 54 տարեկան մարդիկ: Ուշագրավ է, որ այս դեպքում հարցվածների ենթադրությունները միջինը համապատասխանել են թվին, որը տղամարդիկ հայտնում են իրենց մասին:

Այսպես՝ հարցված նշված տարիքի ավստրալացիները և բրիտանացիները կյանքի ընթացքում 17 զուգընկեր են ունեցել, իսկ ամերիկացիները՝ 19: Սակայն եթե համեմատենք տղամարդկանց և կանանց պատասխանները, ապա տվյալները տարօրինակ կերպով չեն համընկնում՝ կանանց սեքսուալ զուգընկերների թիվը կրկնակի քիչ է եղել:

Հաշվի առնելով, որ հետազոտությանը մասնակցել են հետերոսեքսուալ տղամարդիկ և կանայք, մասնագետներն աշխատել են այս գործոնի բացատրությունը գտնել: Ամենահավանականն այն է, որ տղամարդիկ գիտակցաբար այս թվերը մեծացնում են, իսկ կանայք հակառակը՝ նվազեցնում:

med.news.am