Toyota-ն ավելի քան կես միլիոն ավտոմեքենա է հետ կանչում. Kyodo
Advertisement 1000 x 90

Toyota-ն ավելի քան կես միլիոն ավտոմեքենա է հետ կանչում. Kyodo

Toyota ճապոնական ավտոկոնցեռնը տարբեր մոդելների ավելի քան 500 հազար ավտոմեքենա է հետ կանչում էլեկտրալարերի ցանցի անսարքության պատճառով, որը կարող է բռնկման հանգեցնել մեքենայում: Այդ մասին սեպտեմբերի 5-ին հայտնել է Kyodo գործակալությունը: Հետկանչման են ենթակա Prius-ի երկու վերափոխակները, ինչպես նաև C-HR քրոսովերը:

Bloomberg գործակալության տվյալներով՝ այդ մոդելների ևս գրեթե 200 հազար ավտոմեքենաներ հետ են կանչվելու ԱՄՆ-ի տարածքում: Ճապոնիայի պետական հողերի, ենթակառուցվածքների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարարության տվյալներով՝ ներկա դրությամբ երկրի տարածքում գրանցվել է այդ անսարքության պատճառով առաջացած ծխոտման մեկ դեպք: