Սեքսուալ դիսֆունկցիան առնչվում է կանանց մինչև 45 տոկոսին, հատկապես հաշվի առնելով տարիքի գործոնը: Ինչպես հայտնում է Medical Express-ը, դիսֆունկցիան կարող է արտահայտվել թույլ լիբիդոյով կամ օրգազմի հասնելու անհնարինությամբ:
Միչիգանի համալսարանի մասնագետներն առաջարկել են կանանց մոտ սեքսուալ դիսֆունկցիայի բուժման համար օգտագործել ամենշաբաթյա նյարդային խթանումը: Փորձերի ընթացքում էլեկտրոդները տեղադրվել են կոճի մեծ սրունքանյարդի կողքին:
Խթանումը փորձարկվել է մկների և կամավորների վրա: Նյարդային խթանման շնորհիվ կրծողների մոտ արդեն 15-30 րոպե հետո գրանցվել է սեռական օրգաններին արյան հզոր հոսքի մատակարարում:
Կլինիկական փորձարկումներին մասնակցել է սեռական խանգարմամբ 9 կին: Նրանցից յուրաքանչյուրը խթանում է ստացել 12 ժամ: Արդյունքում նրանցից 8-ի մոտ գրանցվել է գրգռման ցուցանիշների բարելավում, հեշտոցի խոնավացում, նաև հասել են օրգազմի:
Ստացած արդյունքների հաստատման համար հետազոտողները ծրագրում են անցկացնել լայնածավալ հետազոտություններ: