Tesla-ի գլխավոր հաշվապահ Դեյվ Մորտոն, նաև կադրերի բաժնի պետ Գաբրիել Տոլեդանոն լքել են ընկերությունը, հայտնում է Bloomberg-ը:
Ինչպես նշում է գործակաությունը, Մորտոն սկսել է աշխատել Tesla-ում մեկ օր առաջ այն բանից հետո, երբ դրա հիմնադիր Իլոն Մասկը Twitter-ում գրել է, որ պատրաստ է բաժնետերերից գնել ընկերության արժեթղթերը՝ յուրաքանչյուրի համար վճարելով 420 դոլար, և դարձնել Tesla-ն մասնավոր ընկերություն:
Գաբրիել Տոլեդանոն Bloomberg-ին պատմել է, որ չի պատրաստվում արձակուրդից հետո վերադառնալ աշխատավայր: