Կնոջ և տղամարդու սեքսուալ հնարավորությունները բացահայտելու համար առաջարկում ենք շատ պարզ և հետաքրքիր միջոց: Ընդամենը պետք է նայել զուգընկերոջ կամ զուգընկերուհու ծոցատետրը կամ խնդրել նրան որևէ բան գրել:
Եթե ձեր սիրելին կլոր տառերով է գրում, ուրեմն նա պատրաստ է կիսել ձեզ հետ ձեր հետ ուրախությունը և տխրությունը:
Անկյունաձև ձեռագիրը խոսում է նրա մասին, որ նրա տերը անկախ բնավորություն ունի:
Եթե տառերը գրված են ուժեղ սեղմումով, ուրեմն նրա տերը երբեք չի հնազանդվի իր զուգընկերոջը:
Ուշադրություն դարձրեք, թե որ ուղղությամբ է թեքված ձեռագիրը: Եթե ընդգծված աջ կողմ է թեքված, ուրեմն ձեր ընտրյալը բաց և զգացմունքային մարդ է: Նա սիրում է ազատ սեքսը:
Եթե տառերը ուղիղ են, ուրեմն նա սեքսի մեջ զուսպ է և հավասարակշռված:
Եթե տառերը դեպի ձախ են թեքված, ուրեմն ձեր ընտրյալը ամբողջովին ենթարկվում է բանականությանը և ասկետիկ է, իսկ դա նշանակում է, որ դուք չպետք է երազեք հաճախակի և բուռն սեքսի մասին:
Ամբողջությամբ՝ mediamag.am