Ֆրանսիայում աճուրդի է հանվել Citroën ZX-ի նախատիպը. 1in.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայում աճուրդի է հանվել Citroën ZX-ի նախատիպը. 1in.am

Ֆրանսիական Leclere Motorcars աճուրդային տունը վաճառքի է հանել Citroën ZX-ի նախատիպը, որը կառուցվել է 1991 թվականին՝ մրցարշավների մասնակցելու համար:

Հայտնի է, որ ավտոմեքենան Citroen Sport թիմի կողմից օգտագործվել է հինգ մրցարշավներում:

Ինչպես նշում է Motor.ru-ն, Citroen ZX Rallye Raid-ը համալրված է 330 ձիաուժ հզորությամբ երկու լիտրանոց տուրբոշարժիչով: Ավտոմեքենայի առավելագույն արագությունը 205 կմ/ժ է:

Աղբյուրը մանրամասնում է, որ ավտոմեքենան ամբողջական վերականգնման է ենթարկվել: Այն վաճառվում է 160-190 հազար եվրոյով:

1in.am