Ֆեն-Շուի 5 հիմնական կանոնները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ֆեն-Շուի 5 հիմնական կանոնները

Որքան ուզում եք ստուգեք, ճշտեք, կասկածեք… Մոլորակի միանգամից 1 միլիարդը սխալվո՞ւմ է, երբ կահավորում է իր կացարանը, օգտվելով հին չինական ավանդույթից…

Համաձայն հին չինական ավանդության կացարանը կարիք ունի հատուկ կահավորման, նպատակ ունենալով՝ ստեղծել դրական մթնոլորտ այդ տարածքի բնակիչների համար:

Այդ գործողություններն իրականացնելու համար հին չինացիները քայլերի հաջորդականությունը ամբողջացրել են ընդհանուր մի տեսությունում, որը մեզ հայտնի է Ֆեն-Շու անվամբ: Գոյություն ունի կահավորման հաջորդականություն: Փողի առատությանը չինացիները հատուկ ուշադրության են արժանացրել: Նրանք դրա համար կազմել են քայլերի հերթականություն. 1. տարածքի գոտիավորումն է, 2. փող բերող ծառի առկայությունը, 3. գույնի ընտրությունը, 4. պայտի առկայությունը, 5. կենդանի ձկների առկայությունը:

1. Համաձայն Ֆեն Շուի, փողի ուղղությունը՝ հարավ-արևելքն է: Տան այդ հատվածը հատուկ ուշադրության կարիք ունի: Այն պետք է լինի լուսավոր, մաքուր: Համաձայն չինական հավատալիքների, մութ վայրերում փողի էներգիան կարող է մոլորվել, կորել: Այդ տարածքում չի կարելի պահել աղբաման, զուգարան, սառնարան և կակտուսներ: Կատարյալ տարբերակը, երբ հյուրասենյակը գտնվում է հարավ-արևելքի ուղղությամբ: Կողմնորոշման համար ձեզ կարող է օգնել կողմնացույցը:

ggg

2. Փող բերող ծառը: Եթե ֆենշուիստին ասեք, որ փողը ծառի վրա չի աճում, նա կծիծաղի ձեզ վրա: Իհարկե՝ աճում է: Բավական է ընտրած հարավ-արևելյան ուղղությամբ տնկել փողի ծառը, պահելով այն, ասենք՝ կավամանի մեջ: Փողը անընդհատ կհոսի ձեր ուղղությամբ: Այս ծառը ունի նաև փոխարինողներ: Նրա բացակայության դեպքում, օգնության կարող են հասնել կլորավուն կամ սրտաձև տերևներ ունեցող ծաղիկները: Եվ որքան այդ ծաղիկների տերևները պտղամսով լինեն, մետաղադրամի տեսք ունենան, այնքան լավ: Պոկած ծաղիկներից, ծաղկամանի մեջ ջրով պահելու համար, կարելի է տանը միշտ ունենալ դեղին քրիզանտեմներ: Նրանց պետք է անընդհատ թարմացնել, հին ծաղիկ ջրով ծաղկամանի մեջ պահել չի կարելի:

denezhnoe-derevo-polza

3. Փողը միայն հաշիվ չի սիրում: Այն նաև գույն է սիրում, և դա կանաչն է: Կանաչին կարող են փոխարինել ոսկեգույնը, մուգ կապույտը, մանուշակագույնը, սևը: Հարավ-արևելյան կողմը հագեցնելով նման գույներով, կակտիվացնեք փողի հոսքի էներգիան:

4. Չինացիները ձիու պայտը տեղադրում են պոչով ներքև՝ պատուհանին, որ գրավեն փողը…

5. Չինացիները մեծ տեղ են հատկացնում ջրի տարերքին: Այն համարվում է հավասարակշռող, ուղղորդող տարերք: Դրա ամենահեշտ տարբերակը՝ ակվարիումի առկայությունն է: Դե, եթե շատրվանի հնարավորություն կա… Ակվարիումի ամենացանկալի բնակիչը՝ այո, ոսկե ձկնիկն է, չնայած, հազիվ թե չինացիները Պուշկինի հեքիաթը կարդացած լինեն, այնուամենայնիվ, նրանք հավատում են, որ ոսկե ձկնիկը ձգում է փողը:

Ջուրն ինքնին հանգստացնող է: Այն տրամադրում է կենտրոնանալ, ինչու չէ, կենտրոնանալ մեծ գումարներ աշխատելու ուղղությամբ: Ամեն բան կախված է նրանից, թե մարդը ինչ հոգեբանական նախատրամադրվածություն ունի իրերի հանդեպ:

elle.ru