Բաղադրիչներ
- Կիվի – 5 հատ
- Բանան – 1 հատ
- Շաքարավազ – 200 գ
- Կիտրոնի հյութ – 3 թ/գ
- Ժելատին – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
- Կիվին լվանալ, կեղևազրկել, կտրատել:
- Բանանը նույնպես կեղևազրկել և կտրատել:
- Կտրատված կիվին և բանանը լցնել կաթսայի մեջ և մի փոքր մանրացնել բլենդերով:
- Վրան ավելացնել շաքարավազը, կիտրոնի հյութը, ժելատինը, խառնել և դնել ցածր կրակի վրա:
- Եռման պահից սկսած եփել 5 րոպե՝ անընդհատ խառնելով: Հետո վերցնել կրակից և կրկնել 1 ժամ անց:
- Պատրաստի մուրաբան լցնել բանկաների մեջ և պահել սառնարանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը