Ամենաանօգուտ բժշկական պրոցեդուրաները
Advertisement 1000 x 90

Ամենաանօգուտ բժշկական պրոցեդուրաները

Ամերիկյան Մերիլենդ համալսարանի գիտնականները, հիմնվելով PubMed-ի բժշկական և կենսաբանական հրապարակումների տվյալների բազայի վրա, կազմել են ախտորոշիչ և բուժող 10 ամենաանարդյունավետ պրոցեդուրաների ցուցակը՝ տեղեկացնում է ScienceAlert-ը։

Հետազոտողները որոնումների ժամանակ գործածել են այնպիսի հիմնաբառեր, ինչպիսիք են «չափից դուրս բուժում», «անպետք» և այլն։ Նրանք վերլուծել են ընդամենը 2252 հոդված, որից 1224-ը վերաբերում էին դեղորայքի և պրոցեդուրաների չափացանց շատ գործածմանը, այդ թվում այն դեպքերին, երբ դա ավելի վնասել է, քան օգնել։ Արդյունքում այդ հոդվածներից ընտրվել է 122-ը, որոնց հիման վրա էլ կազմվել է բուժման առավել անօգուտ միջոցների ցուցակը։ Դա բոլորովին էլ չի նշանակում, որ այդ պրոցեդուրաները պետք չէ անել։ Կարևոր է հիշել, որ դրանք իզուր չեն արվել։

Տրանսէզոֆագելային էխոկարդիոգրաֆիա

Պարզ ասած՝ սա սրտի ուլտրաձայնային հետազոտություն է, երբ հաղորդիչը տեղադրվում է կերակրափողում։ Բժիշկը կարող է օգտագործել այս մեթոդը սովորական էլեկտրակարդիոգրամայի փոխարեն։ Գիտնականները պնդում են, որ ցավազրկման հետ կապված ռիսկերն այս դեպքում ավելի շատ են, քան տվյալներից ստացված օգուտը։

Կոմպյուտերային տոմոգրաֆիական անգիոգրաֆիա

Այն թույլ է տալիս ստուգել թոքային արտերիաների աշխատանքը։ Դրա հետ մեկտեղ հիվանդը ճառագայթման ավելորդ դոզա է ստանում։

Կոմպյուտերային տոմոգրաֆիա

Խոսքը ԿՏ-ի մասին է, որը ցուցված է շնչառական թեթև խնդիրներ ունեցողներին։ Նման դեպքում այս մեթոդը կարող է որև է օգուտ տալ։ Հնարավոր է՝ հիվանդի մոտ գոյություն չունեցող պաթոլոգիա գտնվի։

Քներակի ուլտրաձայնային հետազոտություն (УЗИ) և ստենտավորում

Սա գլխուղեղի մեծ մասը սնուցող քներակի հետազոտությունն է։ УЗИ-ն օգնում է հայտնաբերել ինսուլտը։ Վաղ ախտորոշումն կարող է անգամ կյանք փրկել։ Սակայն այս հետազոտության տասից ինը զուր է արվում։ Հատկապես ստենտավորման դեպքում, երբ այն կատարվում է վիրահատական ճանապարհով։

Շագանակագեղձի բուժման ագրեսիվ մեթոդ

Շագանակագեղձի քաղցկեղը կարելի է բուժել, եթե հայտնաբերվի վաղ փուլում։ Դա կարելի է անել շագանակագեղձի հակամարմինների՝ մարկերի հայտնաբերման համար արյան անալիզի միջոցով։ Տղամարդկանց միայն մեկ տոկոսն է մահանում շագանակագեղձի հեռացման վիրահատությունից հետո բարդություններից։ Նույն տոկոսն են կազմում դրանից խուսափողները։

Լրացուցիչ թթվածին՝ թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների դեպքում

Շատ թթվածինը բոլորովին էլ չի ստիպում թոքերին լավ աշխատել։ Սակայն կարող է ստիպել, որ թոքերն իրենց մեջ ածխաթթու գազ պահեն, ինչը լավ չէ։

Բժշկական անարդյունավետ ծառայությունների թվում են նաև պատռված մենիսկի վիրահատությունը, հիվանդանոցային դիետան, կարդիոգրաման և նույնիսկ հակաբիոտիկները (երբեմն բժիշկները հակաբիոտիկ են նշանակում այն դեպքում, երբ դա բոլորովին էլ անհրաժեշտ չէ։ Որպես օրենք՝ նշանակումների կեսի դեպքում հենց այդպես էլ լինում է):

med.news.am