Ճապոնիայում ներկայացրել են աշխարհում առաջին ավտոմեքենան, որն 90 տոկոսով պատրաստված Է տարատեսակ պլաստմասսաներից: Ինչպես հայտնել Է NHT հեռուստաալիքը, նոր կոնցեպտ-քառ Է, որը մշակվել Է ինովացիոն տեխնոլոգիաների ստեղծման կառավարական ծրագրի շրջանակում եւ Տոկիոյի համալսարանի գիտնականների ու ավտոշինարարների փոխգործակցության արդյունքն Է:
Տարատեսակ պլաստմասսաների օգտագործման հաշվին ավտոմոբիլի քաշը 40 տոկոսով թեթեւ Է սովորականից: Թեթեւացված քաշը թույլ Է տալիս խնայել Էներգիան եւ նոր հեռանկարներ Է բացում Էլեկտրամոբիլների զարգացման համար: Մեքենայում գլխավոր այն Է, որ մինչ այժմ ավտոմոբիլաշինության մեջ պլաստմասսաների կիրառումը հնարավոր չԷր համարվում դրանց անբավարար ամրության պատճառով:
Գիտնականներին հաջողվել Է լուծել այդ խնդիրը՝ օգտագործելով տարբեր տեսակների պլաստմասսաների համակցումները: Սա աշխարհում առաջին ավտոմեքենան Է, որի կարեւոր դետալների ու բաղադրիչների 90 տոկոսը բաղկացած Է պլաստմասսաներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: