![](https://blog.168.am/wp-content/uploads/2018/09/ՔրիստՄ.jpg)
Ռեժիսոր Քրիստ Մանարյանի գրառումը. «Մեր տանը միշտ հնչել ա բարձրորակ դասական երաժշտություն, որովհետև Նունեն ու Լիլոն երաժիշտներ են: Մեր Մոնան ժամերով նստում ու լսում էր, թե ոնց են Նունեն ու Լիլոն նվագում՝ պատրաստվելով հերթական համերգին… Էս քո հիշատակին, Մոնա ջան…»:
19 տարի մեզ հետ բոլոր ուրախություններն ու տխրությունները կիսելուց հետո մեր կիրթ, դաստիարակված, համեստ ու իմաստուն Ռամոնան, նույնը ինքը Մոնան գնաց Կատուների Դրախտ: Մինչև իր վերջին շունչը բոլորս միասին էինք, ինչպես և եղել ենք: Լույս ա մեր շուրջը հիմա, բարի, խորհրդավոր, հանգիստ ու խաղաղ Լույս:
![](https://blog.168.am/wp-content/uploads/2018/09/42776270_10215169881534415_6281374350251655168_n.jpg)