Երբ ուզում ենք նախաճաշին սպիտակուցներով հարուստ մթերքներ ուտել, առաջին հերթին մտքներիս ձուն է գալիս: Բարեբախտաբար, ձվածեղը միակ նախաճաշը չէ, որը հարուստ է սպիտակուցներով: Սկսեք ձեր օրը մեր առաջարկած նախաճաշերից մեկով:
• Գետնանուշով և բանանով կոկտեյլ
Ընդհանուր ժամանակը՝ 5 րոպե/1 անձի համար
Բլենդերով հարեք 1 բաժակ անյուղ կաթը, 1 կտրատած բանանը և 2 ճ/գ գետնանուշի յուղը: Ամբողջը խառնեք, մինչև համասեռ զանգված ստանաք:
• Մորի և սերուցք
Ընդհանուր ժամանակը՝ 5 րոպե/ 1 անձի համար
¼ բաժակ անյուղ յոգուրտը խառնեք ¼ բաժակ վարսակի փաթիլներով և 1 ճ/գ մեղրով: Կարող եք զարդարել կտրատած ելակով:
• Բազուկով սմուզի
Ժամանակը՝ 10 րոպե/ 2անձի համար
¾ բաժակ ջուրը, ¾ բաժակ նարնջի հյութը, ¾ բաժակ րիկոտա պանիրը, 2 բազուկը, 1.5 բաժակ սառեցրած ելակը, ¼ բաժակ ընկույզը, 1 կտոր թարմ կոճապղպեղն ու ½ թեյի գդալ դարչինը խառնեք բլենդերով մոտավորապես 1 րոպե: Վայելեք նախաճաշը:
• Յոգուրտ՝ կայենյան պղպեղով
Ընդհանուր ժամանակը՝ 5 րոպե/ 1 անձի համար
Յոգուրտին 1/8 բաժակ կայենյան պղպեղ ավելացրեք: Ավելացրեք նաև ¼ բաժակ բոված կարմիր պղպեղ և ¼ բոված ընկույզ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը