Նուրբ և թեթև բիսկվիթ՝ «ոչնչից». նույնիսկ ձու պետք չէ
Advertisement 1000 x 90

Նուրբ և թեթև բիսկվիթ՝ «ոչնչից». նույնիսկ ձու պետք չէ

Բաղադրիչներ

  1. Ալյուր – 200 գ
  2. Կեֆիր – 200 մլ
  3. Փխրեցուցիչ – 2 թ/գ
  4. Վանիլին – 1 թ/գ
  5. Շաքարավազ – 100 գ
  6. Բուսայուղ – 5 ճ/գ

Պատրաստման եղանակը

  1. Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան: Կաղապարը յուղապատել և սպիտակաձավար շաղ տալ:
  2. Մաղած ալյուրի մեջ ավելացնել փխրեցուցիչ, վանիլին, խառնել:
  3. Կեֆիրը խառնել բուսայուղի հետ, ավելացնել շաքարավազ: Խառնել՝ մինչև շաքարավազի հալչելը:
  4. Ստացված զանգվածը լցնել ալյուրի վրա և լավ խառնել:
  5. Հետո արագ լցնել կաղապարի մեջ և թխել 15-20 րոպե:
  6. Թխելու առաջին 10 րոպեի ընթացքում ջեռոցի դռնակը բաց չանել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը