Սեռական կյանքի փսիխոհիգիենա
Advertisement 1000 x 90

Սեռական կյանքի փսիխոհիգիենա

Սեռական հարաբերությունը զույգերի միջև ֆիզիկական և հոգեհուզական մտերմության արդյունք է: Այն բխում  է զուգընկերոջ հանդեպ  սեփական հետաքրքրություններից, որի մասն է կազմում նաև սեռական հիգիենան:

Առանց մարմնի և սեռական օրգանների համապատասխան հիգիենայի չի կարող լինել առողջ, լիարժեք և հաճույք պատճառող սեռական կյանք:

Խնամված մարդը միշտ թողնում է ավելի էրոտիկ և սեքսուալ տպավորություն. մարմնի թարմ բույրը, հատկապես լոգանքից հետո, ունի անասելի ձգողականություն: Միևնույն ժամանակ լոգանքի  տաք ջուրը՝ լավացնելով սեռական օրգանների արյունամատակարարումը , ունենում է գրգռող և սեռական ցանկությունը բարձրացնող ազդեցություն:

Տղամարդը և կինը ցանկալի է միշտ պատրաստ լինեն սեռական մտերմության. կանոնավոր լոգանքները, մաքուր անկողինը և ներքնազգեստը, սեռական հարաբերությունը դարձնում են ավելի հաճելի ոչ միայն լոգանքից հետո, այլ նաև առավոտյան, երբ սեռական ցանկությունը նույնպես բարձր է: 

Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել սեռական օրգանների հիգիենային: Ինչպես կանայք,այնպես էլ տղամարդիկ պետք է կատարեն սեռական օրգանների և նրա հարակից հատվածների ամենօրյա լվացումներ: Օճառը պետք է օգտագործել զգուշությամբ, քանի որ այն կարող է ունենալ լորձաթաղանթը գրգռող և վնասող ազդեցություն, իսկ հեշտոցի ներքին մասը մաքրվում է ինքնուրույն է՝կաթնաթթվային բակտերիաների առկայության շնորհիվ, որոնք մտնում են նորմալ միկրոֆլորայի կազմի մեջ:

Ոչ բավարար հիգիենայի դեպքում արտաքին սեռական օրգաններում կուտակվում է արտազատուկ՝սմեգմա, որը բարենպաստ միջավայր է ստեղծում ախտածին բակտերիաների զարգացման համար, որոնք էլ սեռական հարաբերության ժամանակ փոխանցվում են զուգընկերոջը: Բացի այդ, տհաճ հոտը կարող է առաջացնել տհաճության զգացողություն՝ ազդելով սեռական կյանքի որակի վրա: Ի տարբերություն   վերջինիս, մաքուր սեռական օրգանների  արտադրությունը շատերի համար հաճելի է և նույնիսկ կարող է ունենալ սեռական ցանկությունն բարձրացնող ազդեցություն: Սեռական հարաբերության ժամանակ արտազատվող սեկրետը չունի հոտ, այն հեշտացնում է սեռական գործընթացը՝ թողնելով հաճելի զգացողություններ:

Ինչ վերաբերվում է կոսմետիկ այլ միջոցների ազդեցությանը սեռական ֆունկցիայի վրա, ապացուցված է, որ դրանք չպետք է քողարկեն մարմնի և մազերի բնական բույրը, քանի որ դրանց չարաշահումը կարող է ունենալ հակառակ էֆֆեկտ:

Կարևոր է նշել նաև ամուսնական հավատարմության գործոնը: Բազմաթիվ սեռական կապերը բարձրացնում են մի շարք սեռավարակներով վարակման ռիսկը, որն էլ իր հերթին զույգերի սեռական կյանքի աններդաշնակության պատճառ կարող է դառնալ:

Առողջ և հիգիենիկ սեռական կյանքը մարդու առողջությունն ու հոգեկանն ամրապնդող լավագույն «դեղորայքն» է:

sexology.am