Բաղադրիչներ
- Սալոր – 1 կգ
- Շաքարավազ – 900 գ
- Ընկույզ – 100 գ
- Ջուր – 1.2 բաժակ
Պատրաստման եղանակը
- Ընկույզի վրա եռացրած ջուր լցնել և թողնել 10 րոպե:
- Սալորից հեռացնել կորիզները, ջուր ավելացնել և եփել մոտ 10 րոպե մինչև փափկելը:
- Ավելացնել շաքարավազը և ընկույզը:
- Եփել ցածր կրակի վրա մինչև պատրաստ լինելը՝ ժամանակ առ ժամանակ խառնելով ևս 40 րոպե:
- Տաք ջեմը լցնել բանկաների մեջ և փակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը