Սև հաղարջի մուրաբա՝ պատրաստված ընդամենը 5 րոպեում
Advertisement 1000 x 90

Սև հաղարջի մուրաբա՝ պատրաստված ընդամենը 5 րոպեում

Բաղադրիչներ

  1. Սև հաղարջ – 7 բաժակ
  2. Ջուր – 3 բաժակ
  3. Շաքարավազ – 9 բաժակ

Պատրաստման եղանակը

  1. Սև հաղարջի վրա ջուր լցնել և դնել կրակի վրա:
  2. Ավելացնել 3 բաժակ շաքարավազ, թողնել, որ եռա և մի քանի րոպե հետո ավելացնել ևս 3 բաժակ շաքարավազ, նորից թողնել, որ մի քանի րոպե եռա և ավելացնել 3 բաժակ շաքարավազ, նորից թողնել, որ եռա 2 րոպե:
  3. Վերջ, մուրաբան պատրաստ է:
  4. Տաք մուրաբան լցնել բանկայի մեջ:
  5. Երբ մուրաբան սառչի, փակել պլաստմասսե կափարիչով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը