Քեյթ Միդլթոնը Մեծ Բրիտանիայի ոճի գլխավոր խորհրդանիշն է: Անգլիայի դքսուհու ոճի գաղտնի զենքը իմիջմեյքեր Նատաշա Արչերն է: Նրա շնորհիվ Միդլթոնի հագուստը համապատասխանում է ավանդույթներին, բայց և թույլ է տալիս նրան երիտասարդ և ժամանակակից տեսք ունենալ:
Աշնանային կերպարներում դքսուհին բացի մոխրագույնի երանգներից, որոնք այնքան բնորոշ են «Մառախլապատ Ալբիոնին», շատ է սիրում դարչնագույնը: ELLE-ը ներկայացնում է Քեյթ Միդլթոնի 15 աշնանային կերպարներ, որոնք արժե կրկնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը