Մուրաբա՝ պատրաստված կեղևազրկված նարնջից
Advertisement 1000 x 90

Մուրաբա՝ պատրաստված կեղևազրկված նարնջից

Բաղադրիչներ

  1. Նարինջ – 1 կգ
  2. Շաքարավազ – 1 կգ
  3. Ջուր – 2 բաժակ

Պատրաստման եղանակը

  1. Նարինջը կեղևազրկել, բաժանել շերտերի, զգուշությամբ հեռացնել սերմերը:
  2. Մուրաբայի համար նախատեսված կաթսայի մեջ պատրաստել օշարակը, մեջը լցնել նարինջը, հասցնել եռման և վերցնել կրակից:
  3. Մեկ ժամ անց օշարակը լցնել մեկ ուրիշ կաթսայի մեջ, եռացնել 10-25 րոպե և նորից լցնել նարնջի վրա:
  4. Մեկ ժամ անց օշարակը նորից եռացնել 10-25 րոպե:
  5. Օշարակը նորից լցնել նարնջի վրա և եփել ցածր կրակի վրա 10-25 րոպե: Բույրի համար տաք մուրաբային ավելացնել 1-2 ճ/գ նարնջի կեղև:

Պատրաստեց Անի Գաբուզյանը