- Կարտոֆիլ – 10 հատ
- Սոխ – 800 գ
- Խոզի միս – 800 գ
- Շամպինիոն – 300 գ
- Պանիր – 800 գ
- Մայոնեզ – 250 գ
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը մաքրել, կտրատել օղակներով: Միսը կտրատել, ծեծել: Սոխը կտրատել օղակներով, մանր կտրատել շամպինիոնը, քերել պանիրը:
- Նախապատրաստված մթերքները շարել տապակի մեջ հետևյալ հերթականությամբ. կարտոֆիլ, միս, սոխ, շամպինիոն: Վրան պանիր լցնել, մայոնեզապատել և դնել տաքացրած ջեռոցի մեջ՝ մինչև ոսկեգույն կեղևի առաջանալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը