Սրտի նոպայի վտանգը ամպամած օրը մեծանում է: Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով JAMA-ում հրապարակված շվեդ գիտնականների հետազոտությունները:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ համեմատաբար ցածր ջերմաստիճանը, ուժեղ քամին և արևի լույսի դեֆիցիտը փոխկապակցված են սրտի նոպաների հաճախականության հետ: Այս կապն առավել զգալի է եղել օդի ջերմաստիճանի տատանումների դեպքում:
Այսպես՝ ջերմաստիճանի նվազումը +20 աստիճանից մինչև -1 աստիճան սրտի նոպաների առաջացման հավանականությունը մեծացնում է 14 անգամ, քամու արագության մեծացումը 0-ից մինչև 58 կմ/ժ՝ 7 տոկոսով, արևոտ անամպ եղանակի ժամերի կրճատումը օրական 10 ժամից մինչև 1 ժամ՝ 11 տոկոսով:
Հետազոտության մեջ օգտագործվել են 274 029 հիվանդների մասին տեղեկությունները, որոնք սրտի նոպաներ են տարել (գումարած սրտաբանական ծառայության և հոսպիտալացման ժամանակի տեղայնացման մասին տվյալները): Դրանից բացի, վերլուծվել են 1998-2013 թվականներին եղանակի մասին 3,5 մլն տվյալներ:
Հետազոտության առաջատար հեղինակ, Շվեդիայի Լունդսի համալսարանի սրտաբանության պրոֆեսոր Դևիդ Էրլինգի խոսքով՝ ստացած տվյալներն անչափ հուսալի են:
Հեղինակները նշում են մի քանի հնարավոր մեխանիզմների մասին՝ գոյություն ունի փոխկապվածություն գրիպի և սրտի նոպաների միջև (առավել հաճախ ձմռանը), ֆիզիկական ակտիվության և սննդակարգի մեջ կատարված փոփոխությունները ցուրտ եղանակին կարող են ազդել սրտի առողջության վրա, դեպրեսիան, որը նույնպես կարող է առաջացնել արևի լույսի դեֆիցիտը, մեծացնում է սրտի նոպայի հավանականությունը: