Ձվածեղի պատրաստման հետաքրքիր բաղադրատոմս
Advertisement 1000 x 90

Ձվածեղի պատրաստման հետաքրքիր բաղադրատոմս

Պանրով Ֆրիտատա՝ 4 չափաբաժնի համար:

Բաղադրիչներ

  1. Լոլիկ – 2 հատ
  2. Մաղադանոս – 2 ճյուղ
  3. Կանաչ սոխի ցողուն – 1 հատ
  4. Պինդ պանիր – 100 գ
  5. Ձու – 4 հատ
  6. Սերուցք (յուղայնությունը՝ 20%) – 150 մլ
  7. Բուսական յուղ – 1 ճ/գ
  8. Աղ
  9. Աղացած պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Լոլիկները խորանարդաձև կտրատել: Պանիրը քերել: Մաղադանոսը և սոխը մանր կտրատել: Խառնել լոլիկների հետ և թեթևակիորեն տապակել ձեթով:
  2. Ձվերը հարել սերուցքի հետ, ավելացնել պանիրը և համեմունքներ:
  3. Բանջարեղենը լցնել ձվի մեջ և 20 րոպեով դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը