Համեղ ու օգտակար ըմպելիք` օրգանիզմը տոքսիններից մաքրելու, ինքնազգացողությունը բարելավելու և ավելորդ քաշից ազատվելու համար
Advertisement 1000 x 90

Համեղ ու օգտակար ըմպելիք` օրգանիզմը տոքսիններից մաքրելու, ինքնազգացողությունը բարելավելու և ավելորդ քաշից ազատվելու համար

Բոլորն էլ գիտեն, որ առողջ լինելու համար հարկավոր է առաջին հերթին կարգավորել սննդակարգը, սակայն ոչ բոլորն են հետևում այս կանոնին: Հաճախ մարդիկ օգտագործում են անառողջ մթերք, ինչն էլ ավելի է աղտոտում օրգանիզմը տոքսիններով ու վնասակար նյութերով և կարող է դառնալ տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ:

Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար մաքրել օրգանիզմն ու ազատվել տոքսիններից` կատարել դետոքսիկացիա:

Դետոքսիկացիան օրգանիզմը շլակներից ու տոքսիններից մաքրելու արագ ու պարզ միջոց է, որի հիմնական սկզբունքն օրգանիզմը լիովին մաքրելն ու խնամելն է: Բացի այդ, սա հիանալի միջոց է օրգանիզմը նոր, ավելի առողջ սննդակարգին պատրաստելու համար:

Այս պրոցեդուրայի միջոցով կարելի է ազատվել առողջական մի շարք խնդիրներից, որոնց շարքին են դասվում ավելորդ քաշը, մաշկային խնդիրները, մարսողական խնդիրները, քրոնիկական հոգնածությունը և այլն: Ընդ որում՝ կան որոշ ախտանշաններ, որոնք վկայում են, որ օրգանիզմն ունի շտապ դետոքսիկացիայի կարիք: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ ախտանշաններից մի քանիսը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դետոքսիկացիայի մի հիանալի բնական միջոց, որը և՛ շատ օգտակար է օրգանիզմի համար, և՛ շատ արդյունավետ, և՛ անվնաս:

Բաղադրությունը.

·        հազրեվարդի (розмарин) 1 ճյուղ,

·        1 հատ թուրինջ,

·        ½ լիտր շատ սառը ջուր կամ մանրացրած սառույց,

·        1 բաժակ կանաչ թեյ:

Պատրաստման եղանակը.

Օրգանիզմը մաքրող այս դեղամիջոցը պատրաստելու համար հարկավոր է թուրինջը լվանալ ու կտրատել, ավելացնել հազրեվարդը, այնուհետև լցնել դրանք ապակյա տարրայի մեջ ու ավելացնել մանրացրած սառույցը (կամ շատ սառը ջուրը):

Երբ սառույցի կտորները հալվեն, հարկավոր է խառնել բոլոր բաղադրիչներն ու խմել ստացված ըմպելիքը: Հարկ է հիշել, որ այն ոչ մի դեպքում չի կարելի պահել սենյակային ջերմաստիճանում:

Այս ըմպելիքը հարկավոր է ընդունել ամեն օր: Այն ոչ միայն շատ համեղ է, այլև կօգնի մաքրել օրգանիզմը, էներգիա կհաղորդի և կազատի ավելորդ կիլոգրամներից:

Թուրինջը բարելավում է նյութափոխանակության գործընթացներն ու օգնում է ավելի հեշտ յուրացնել մանրաթելերով հարուստ մթերքը: Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C և հանքանյութեր (օրինակ՝ կալցիում), ինչի շնորհիվ շատ օգտակար է առողջության համար:

Հազրեվարդն օգնում է բարելավել մարսողական համակարգի աշխատանքը, իսկ կանաչ թեյը բնական հակաօքսիդանտ է, որն օգնում է ազատվել օրգանիզմում կուտակված ավելորդ հեղուկից:

Այս բոլոր բաղադրիչների համադրությունը կօգնի արդյունավետ կերպով մաքրել օրգանիզմը տոքսիններից և ազատվել ինչպես ավելորդ քաշից, այնպես էլ առողջական տարբեր խնդիրներից:

Բացի այդ, օրգանիզմի դետոքսիկացիայի համար շատ օգտակար կարող են լինել նաև կիտրոնն ու սխտորը:

Առավոտյան խմած կիտրոնով ջուրը կօգնի կարգավորել թթվայնությունը, իսկ այս ըմպելիքին նաև կտավատի սերմեր ավելացնելու դեպքում կարելի է ստանալ օրգանիզմը տոքսիններից մաքրող հիանալի բնական միջոց:

Սխտորն օժտված է հզոր հակավիրուսային, հակասեպտիկ ու հակաբիոտիկ հատկություններով, ուստի կօգնի ազատվել բոլոր ախտածին մանրէներից ու վնասակար տոքսիններից: Բացի այդ, այն պարունակում է ծծմբային միացություններ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի դետոքսիկացիայի համար:

med.tert.am