Ճարպակալումը կամ մարմնի անբավարար զանգվածը կարող են հանգեցնել չորս տարով կյանքի կրճատման: Այդ մասին ասված է բրիտանացի գիտնականների ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Lancet բժշկական հանդեսում, տեղեկացնում է BBC-ին:
Սա այն ամենահանգամանալի ուսումնասիրություններից մեկն է, որոնք նվիրված են կյանքի տևողության վրա ավելորդ քաշի կամ մարմնի անբավարար զանգվածի ազդեցության խնդրին: Հետազոտությունն անցկացվել է Մեծ Բրիտանիայի գրեթե 2 միլիոն պացիենտների տվյալների հիման վրա:
Դրա արդյունքների համաձայն, 40-ից բարձր տարիքի մարդիկ, որոնց մարմնի զանգվածի ինդեքսը գտնվում է նորմայի վերին սահմանին մոտ, առավել փոքր չափով են ենթակա մահացու ախտով հիվանդանալու վտանգին: Այն պացիենտները, որոնց մարմնի զանգվածի ինդեքսը մոտ էր նորմայի ստորին սահմանին, փոքր-ինչ ավելի շատ են ենթակա եղել տարբեր լուրջ հիվանդությունների վտանգին: Սակայն թե՛ սրանք, թե՛ մյուսները, ում մարմնի զանգվածի ինդեքսը դուրս չի եկել նորմայի շրջանակներից, նկատելիորեն ավելի քիչ հակվածություն են ցուցաբերել տարբեր հիվանդությունների նկատմամբ և ավելի բարձր իմունիտետ են ունեցել: