Գիտնականները կապ են գտել աղի չարաշահման և ցրված սկլերոզի միջև
Advertisement 1000 x 90

Գիտնականները կապ են գտել աղի չարաշահման և ցրված սկլերոզի միջև

Կերակրի աղի չափից ավելի գործածումը կարող է ցրված սկլերոզի ռիսկի գործոն լինել, նախազգուշացնում են Յելի համալսարանի գիտնականները: Նրանց վերջին հետազոտությունը հրապարակվել է Nature Immunology ամսագրում:

Ռիսկի գործոններ են համարվում նաև գենետիկ նախահակվածությունը, D վիտամինի դեֆիցիտը, ծխելը և ճարպակալումը:

Հիշեցնենք, որ ցրված սկլերոզը աուտոիմունային հիվանդություն է, որի դեպքում ախտահարվում է նյարդաթելերի միելինային թաղանթը: Դա բերում է նյարդային համակարգի բաժինների ծանր ախտահարման:

Հիվանդության հետ կապված խնդիրներից 100 տոկոսով ազատող հատուկ թերապիա չկա: Վերջին հետազոտությունները հիվանդության դեմ գործուն թերապիա մշակելու հույս են ներշնչում: Գիտնականները պարզել են, որ բջիջներում աղի չափից ավելի մեծ խտության դեպքում տեղի է ունենում Wnt ազդանշանային ուղու ակտիվացում, որի բաղադրիչներից մեկը β-կատենին սպիտակուցն է:

Wnt ուղին առաջացնում է կարգավորող T-բջիջների աշխատանքի խախտումներ, որոնք արտադրում են ինտերֆերոն-գամմա ցիտոկիններ և ինտերլեյկին-10: Ցիտոկիններում հաշվեկշռի խախտումը ձևափոխվում է բորբոքային պրոցեսների, որոնք կենտրոնական նյարդային համակարգի համար վտանգավոր են:

med.news.am