Հոգեբան Միխայիլ Լաբկովսկին՝ առողջ սիրո և հարաբերությունների մասին։ Դաժան է, բայց իմաստալից։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հոգեբան Միխայիլ Լաբկովսկու 20 էպատաժային մտքերը, որոնք այնքան վեճեր են հարուցել։ Անտարբերներ չկան։ Ինչ-որ մեկը դրանք լիովին հասկանում է և ընդունում, մեկ ուրիշն էլ զայրացած մերժում է։ Եվ առաջինների, և երկրորդների համար բառերը հսկայական ուժ ունեն։ Դրանց հիմքում ընկած են «առողջ ցինիզմն» ու բազմամյա փորձը։
- Առողջ մարդը չի ուզում ամուսնանալ։ Առաջին բանը, որ դուք պետք է անեք՝ դադարել ցանկանալ ամուսնանալ։ Այլ կերպ ասած՝ եթե դուք ուզում եք ամուսնանալ, դուք պետք է վերջ տաք այդ մասին մտածելուն, չպետք է արժեզրկեք ինքը՝ ամուսնության գաղափարը։
- Միայն մեկ զուգընկերոջ հետ երջանիկ ընտանեկան կյանքի, ամուսնության և սեքսի երաշխիքը միայն մեկ բանի մեջ է՝ կայուն հոգեկան աշխարհի։ Ոչ զիջումները, ոչ փոխզիջումները… Դրանք բոլորն ուղիղ ճանապարհ են դեպի սրտաբան կամ ուռուցքաբան։ Եթե մարդը ստաբիլ հոգեկան աշխարհ ունի, նա կարող է մի զուգընկերոջ հետ ապրել ողջ կյանքը և սիրել միայն նրան։
- Մարդկանց չեն սիրում նրա համար, որ նրանք ճկվում են։ Կինը տղամարդու համար պարզապես դատարկ տեղ կլինի, եթե նրա մասին չի կարելի ասել, թե ով է նա, ինչ է անում, ինչ հետաքրքրություններ ու ինչ մասնագիտություն ունի ու ինչ է սիրում ուտել, ասենք, նախաճաշին։ Պարադոքսն այն է, որ լիրբ կանանց տղամարդիկ պարզապես պաշտում են։
- Կանացի խնդիրների պատճառն այն չէ, որ տղամարդն իրեն հիմարի պես է պահում։ Պատճառն այն է, որ կինը նևրոզ ունի, որը ելք է պահանջում։ Եվ այդ ելքի համար անհրաժեշտ են որոշակի մարդ և հարաբերություններ, որոնցում նա կկարողանա տառապել։ Դրա համար նա հատուկ է մտնում այդպիսի հարաբերությունների մեջ, քանի որ նա դեռ մանկությունից դրա հոգեկան պահանջմունքն ունի։
- Մենք սերը չափում ենք տառապանքի մակարդակով։ Իսկ առողջ սերն այն է, թե որքան ես դու երջանիկ։
- Երբ բորտուղեկցորդուհին ձեզ ցուցադրում է փրկարար միջոցները, նա ի՞նչ է ասում թթվածնային դիմակների մասին։ «Եթե դուք ճանապարհորդում եք երեխայի հետ, դիմակով ապահովեք նախ ձեզ, ապա երեխային»։ Սա իր իմաստն ունի։ Բոլորը փորձում են օգնել երեխային՝ մնալով բացարձակ անհավասարակշիռ վիճակի մեջ։ դա չի աշխատում։ Եթե ուզում եք, որ երեխայի համար լավ լինի, նախ ինչ-որ բան արեք ձեր գլխի հետ։
- Տղամարդիկ այնպիսին են ի բնե, որ դեռ իրենց մայրերի ժամանակներից հարմար են միայն նրանց, ովքեր աչքերով հավանություն են տալիս իրենց։ Առողջ տղամարդը երեխայի պես է։ Նա մոտենում է, երբ կինը ժպտում է նրան, նայում նրա աչքերին։ Առողջ մարդիկ միշտ ընտրում են իրենց, իսկ նևրոտիկները՝ հարաբերություններ ի վնաս իրենց, և դրանում է ամենագլխավոր տարբերությունը։
- Կինը հարաբերություններում երբեք չպետք է հանդուրժի այն, ինչ իրեն դուր չի գալիս։ Նա պետք է միանգամից այդ մասին ասի, և եթե տղամարդը չի փոխվում, նա պետք է բաժանվի նրանից։
- Տղամարդկանց, ինչպես երեխաներին, դուր է գալիս, երբ կինը բնավորություն է ցույց տալիս։
- Եթե մարդն ուրիշ մեկի համար փոխարինում է ողջ աշխարհին, նշանակում է՝ տվյալ անձը պարզապես իր աշխարհը չունի։
- Միայնությունը լուրջ սիրո բացակայությունը չէ։ Դա ինքդ քո նկատմամբ հետաքրքրության բացակայությունն է, ընդ որում, դեռ մանկությունից։
- Ինչ վերաբերում է զուգընկերոջ փնտրտուքներին։ Իսկ ո՞ւմ փնտրես։ Միակ որակը, որը կարող է քո զուգընկերն ունենալ, այն է, ինչով նա քեզ գրավում է։ Մնացած ամեն ինչն ընդհանրապես որևէ դեր չի խաղում։ Եթե դու նրան սիրում ես, անհանգստանում ես նրա համար, մտածում ես նրա մասին, ապա ոչ մի չափանիշ էլ չի կարող գոյություն ունենալ։
- Ի՞նչ պետք է անել ամուսնանալու համար։ Ընդամենը պետք է լինել այնպիսին, ինչպիսին որ կաս։ Դա բավական է։ Եվ սկզբունքորեն հենց դրա համար էլ սիրում են։
- Դուք գիտե՞ք, թե որն է առողջ մարդու և նևրոտիկի միջև եղած սկզբունքային տարբերությունը։ Առողջ մարդը նույնպես տառապում է, բայց իրական պատմությունների պատճառով։ Իսկ նևրոտիկը տառապում է մտացածին պատմություններից։ Իսկ եթե տառապանքները չեն բավականացնում, նա ի հավելումն իրեն՝ տանջում է սիրելի Կաֆկայով, Դոստոևսկիով ու ալկոհոլի շշով։
- Եթե ձեզ դուր չի գալիս, թե ինչպես է իրեն պահում տղամարդը, չի կարելի արդարացումներ փնտրել նրա դրսևորած վարքագծի համար։ Իրավիճակը, որում «նա հետ չզանգեց», առողջ կնոջ համար նշանակում է՝ հարաբերությունների ավարտ, իսկ անառողջի համար՝ սիրո սկիզբ։
- Ինչպես ասել է գրող Քրիստոֆեր Բաքլին, պետք չէ ուտել «Մայրիկի մոտ» կարգի ռեստորանում և անկողին մտնել մի կնոջ հետ, ում խնդիրներն ավելի շատ են, քան քոնը։
- Համեստությունը ոչ ոքի էլ չի զարդարում։ Բարդույթավորված, անվստահ ու ցածր ինքնագնահատական ունեցող աղջիկն առանց սեքսի ու հարաբերությունների ապրում է ոչ այն պատճառով, որ ինքը սարսափելի տգեղ է, այլ այն պատճառով, որ վատ է վերաբերվում ինքն իրեն։ Հոգեբանի խնդիրը նրան դրանից ազատելն է։
- Ընտանեկան թերապիան ամուսնալուծությունն է։ Ընտանեկան թերապիայի միայն մեկ տեսակ եմ ես իսկապես օգտակար համարում՝ հոգեբանի միջամտությունն ամուսնալուծության ժամանակ։ Բայց հենց դա է, որ մեզ մոտ ընդունված չէ։
- Մարդու կյանքում միակ ժամանակը, երբ նա օբյեկտիվորեն կախվածություն ունի, և երբ նրան կարելի է պատանդ համարել, մանկությունն ու նրա՝ իր ծնողներից կախվածություն ունենալն է։ Դա համեմատաբար երկար չի ձգվում։ Մնացած դեպքերում ցանկացած հարաբերությունների մեջ լինելը և դրանցում մնալը մարդու գիտակցական ընտրությունն է։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը