Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են աշխատել որպես հատուկ ընտանեկան տաքսիների վարորդներ: Այդ մասին նոյեմբերի 23-ին հայտնել Է Saudi Gazette տեղական հրատարակությունը:
Սաուդյան Արաբիայի պետական տրանստորտային գործակալության հայտարարության համաձայն, տաքսիստ-կանայք կկարողանան ուղեւորներ վերցնել միայն այն դեպքում, եթե նրանց թվում լինի գոնե մեկ մեծահասակ կին: Նաեւ նրանց արգելվում Է առջեւի նստոցին արական սեռի ուղեւոր նստեցնել: Ընտանեկան տաքսիների շահագործման լիցենզիաները տրվելու են գրանցված տրանսպորտային ընկերություններին:
Դրանց վարորդները կարող են լինել միայն Սաուդյան Արաբիայի իգական սեռի այն հպատակները, որոնք ունեն համապատասխան վարորդական փաստաթուղթ: Այս տարի պատմության մեջ առաջին անգամ Սաուդյան Արաբիայի կանանց թույլատրել են ավտոմեքենա վարել սովորել եւ ինքնուրույն կառավարել այն: Այդ քայլը դարձել Է ընդգրկուն սոցիալ-տնտեսական այն բարեփոխումների բաղկացուցիչ մասը, որոնք թագավորությունում իրականացվում են գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: