Քիմ Քարդաշյանն ու Քայլի Ջեները շրթներկերի համատեղ նոր տեսականի են թողարկել:
Քույրերը միացրել են իրենց շպարի պարագաների արտադրությամբ զբաղվող KKW և KYLIE ապրանքանիշներն ու շրթներկերի նոր երանգներ են ներկայացրել իրենց բրենդների սիրահարներին: Շրթներկերը 4-ն են և ընդգրկում են հետևյալ երանգները:
Շրթներկերը, որոնք կարող եք պատվիրել Քիմ Քարդաշյանի ապրանքանիշի կայքէջից, ունեն անուններ՝ «Double Trouble», «Twinning», «Soul Sister» և«Main Bae»: Սրանց ընդհանուր հավաքածուն արժե 42 դոլար: