Բաղադրիչներ
- Ջուր – 100 մլ
- Կիվի – 1 հատ
- Կիտրոն – 10 գ
- Մաղադանոս – 10 գ
- Անանուխ – 15 գ
- Մեղր՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Մաքրել կիվին և մանր կտորների բաժանել:
- Կիվին լցնել բլենդերի մեջ, ավելացնել ջուր, կիտրոն, կանաչեղեն և լավ հարել:
- Ըմպել անմիջապես պատրաստ լինելուց հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը