Բաղադրիչներ
- Ալյուր – 2 բաժակ
- Թթվասեր – 300 գրամ
- Ձու – 3 հատ
- Բուսական յուղ – 50 մլ
- Վանիլին – 1 պտղունց
- Սոդա – 1 թ/գ
- Աղ – 0.5 թ/գ
Պատրաստման եղանակը
- Խառնել բոլոր բաղադրիչները: Պետք է ստացվի թթվասերի խտության խմոր: Թխել 170 աստիճան տաքացրած ջեռոցում 30-40 րոպե:
- Նույն բաղադրիչներին կարելի է ավելացնել 1 բաժակ շաքարավազ, եթե ցանկանում եք դասական բիսկվիթ ստանալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը