Թեթև աղանդեր նախաճաշի համար. բանանը՝ կաթնաշոռով և յոգուրտով
Advertisement 1000 x 90

Թեթև աղանդեր նախաճաշի համար. բանանը՝ կաթնաշոռով և յոգուրտով

Բաղադրիչներ

  1. Բանան – 5 հատ
  2. Կաթնաշոռ (անյուղ) – 200 գ
  3. Ձու – 1 հատ
  4. Յոգուրտ – 100 գ
  5. Մեղր – 20 գ

Պատրաստման եղանակը

  1. Բանանը մաքրել և կտրատել ըստ ցանկության:
  2. Բլենդերի մեջ լավ հարել կաթնաշոռը, յոգուրտը, մեղրը և ձուն:
  3. Կաղապարի մեջ շարել բանանը, վրան լցնել ստացված զանգվածը:
  4. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20-30 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը