Յուրատեսակ «սառնախցիկում» ապրող մկների վրա կատարված գիտափորձերը չինացի եւ ամերիկացի գիտնականներին օգնել են հայտնաբերել Oct3 գենը, որը ճարպային բջիջներին խանգարում Է այրել ավելորդ կալորիաները եւ հարկադրում Է Էներգիան պաշարել իրենց ներսում: Նրանց եզրակացությունները ներկայացված են PLoS Biology հանդեսում:
«Մենք ցույց ենք տվել, որ Oct3-ի ակտիվության նվազումը հանգեցնում Է գորշ ճարպի գոյացման եւ կալորիաների ավելցուկները ջերմության վերածելուն: Եթե մեզ հաջողվի ստեղծել մոլեկուլ, որը ճնշի այդ գենը, կունենանք ճարպակալման եւ նույթափոխանակության մյուս հիվանդությունների դեմ պայքարի նոր միջոց»,- հայտարարել Է Լիգուն Չենը Պեկինի Ցինհուա համալսարանից: