Հոլիվուդի ամենանախանձելի փեսացուներից մեկը նոր ընտրյալ է գտել իր համար: Այդ մասին գրել է The Sun-ը: Ինչպես և նրա նախկին սիրեցյալը՝ Անջելինա Ջոլին, ընկերուհին նույնպես սեքս-սիմվոլի կոչում է կրում: 2016 թվականին Ջոլիի հետ բաժանվելուց հետո, Փիթն, ինչպես երևում է, առաջին լուրջ սիրավեպն է սկսել:
Ինսայդերի խոսքով՝ 55-ամյա սրտակերն, արդեն մեկ ամիս է ռոմանտիկ հարաբերությունների մեջ է օսկարակիր դերասանուհի Շառլիզ Թերոնի հետ: Նրանց սիրավեպը սկիզբ է առել դեկտեմբերին, Սուրբծննդյան տոների շրջանում, իսկ այժմ զույգին սկսել են միասին նկատել մարդաշատ վայրերում: Զույգին ծանոթացրել է ևս մեկ հանրաճանաչ դերասան՝ Շոն Փենը, որի հետ Շառլիզը նույնպես հանդիպել է մի ամբողջ մեկուկես տարի: Փիթը և Թերոնը ինչ-որ մի ժամանակ ընկերություն են արել, բայց այժմ նրանց ընկերական հարաբերություններն ավելի մտերմիկ կապի են վերաճել: «Նրանք հանդիպում են արդեն գրեթե մեկ ամիս: Ինչ-որ ժամանակ նրանք պարզապես ընկերություն Էն անում. ճակատագրի հեգնանքով նրանց ծանոթացրել է Շոն Փենը, բայց հետո ամեն ինչ փոխվել է»:
Այսպես, զույգին անցած շաբաթ Լոս Անջելեսում միասին տեսել են բարում: Փիթը Թերոնին էր միացել «Եթե Բիլ-սթրիթը կարողանար խոսել» ֆիլմի ցուցադրությունից հետո, որի պրոդյուսերն ինքն է: Աղբյուրի խոսքով՝ նրանք շատ հուզական էին, ընդ որում՝ Բրեդը գրկել էր իր ուղեկցուհուն, իսկ հետո նրան աչքով արեց, և երկուսն էլ շատ երջանիկ էին երևում: Հիշեցնենք, որ հոլիվուդյան լովելասի հետևում սիրավեպերն են անվանի գեղեցկուհիներ Գվինեթ Փելթրոուի, Ջենիֆեր Էնիսթոնի և Անջելինա Ջոլիի հետ: Վերջինիս հետ նրանք թշնամաբար են տրամադրված երեխաների խնամքի պատճառով: