Առողջ սննդակարգը կարևոր է առողջության պահպանման համար: Med2.ru-ն ներկայացրել է 10 մթերք, որոնք խորհուրդ չի տրվում օգտագործել նախաճաշին:
Պատրաստի նախաճաշ: Մասնագետների խոսքով՝ սրանք բազմաթիվ արհեստական բաղադրիչներ են պարունակում: Բացի այդ՝ դրանց մեծ մասը տապակվում է արմավենու յուղով:
Պրոտեինային բատոններ: Սրանց բաղադրությունը շատ մոտ է քաղցրավենիքի բաղադրությանը. բաղադրիչների շարքում ներկանյութեր, քաղցրացնող և բույր հաղորդող նյութեր են ներառված:
Հյութեր, այդ թվում՝ թարմ պատրաստված: Քաղցած վիճակում հյութերի օգտագործումը գրգռում է ստամոքսը, բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը: Խորհուրդ չի տրվում նաև քաղցած վիճակում մրգեր օգտագործել, ինչը կարող է աղեստամոքսային խնդիրների պատճառ դառնալ:
Խորհուրդ չի տրվում նաև ջեմերի օգտագործումը: Դրանք մեծ քանակով շաքար են պարունակում, որը շատ արագ յուրացվում է օրգանիզմի կողմից, գրգռում ենթաստամոքսային գեղձը: Անվտանգ չէ նաև խանութից գնված թխվածքը: Դրանք պատրաստվում են մեծ քանակով շաքարի, մարգարինի, քիմիական բաղադրիչների օգտագործմամբ:
Նախաճաշին խորհուրդ չի տրվում նաև կաթնաշոռային պանրիկների և հալած պանրի օգտագործումը: Կաթնաշոռային պանրիկները շատ շաքար են պարունակում, բուսական յուղեր, կոնսերվանտներ և բույր ու համ հաղորդող նյութեր: Մասնագետների խոսքով՝ հալած պանիրը չափազանց շատ ճարպեր է պարունակում:
Երշիկն ու նրբերշիկը ևս «սև ցուցակում» են: Դրանք մեծ քանակով նատրիումի նիտրատ են պարունակում, որը կարող է հանգեցնել մի շարք խանգարումների:
Ցանկը եզրափակում է յոգուրտը: Մասնագետների խոսքով՝ նյութափոխանակության համակարգի առողջությունը պահպանելու համար կաթնամթերքը հարկավոր է օգտագործել նախաճաշից 2-3 ժամ անց:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը