Խանութներում կարելի է տեսնել բազմատեսակ հավելումներով յոգուրտների հսկայական քանակություն: Դրանք այնքան շատ են, որ երբեմն դժվար է լինում ընտրելը: Սակայն ցանկալի է նախապատվությունը տալ բնական յոգուրտին, իսկ ավելի լավ է պատրաստել այն տնային պայմաններում:
Տնական յոգուրտ
Բաղադրիչներ
Կաթ – 1 լ
Միկրոբային մերան – 1 փաթեթ
Շաքարավազ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը.
Եռացնել կաթը և սառեցնել մինչև 35-40 աստիճան:
Ավելացնել կաթի մեջ մերանը և մի փոքր շաքարավազ: Լավ խառնել:
Յոգուրտ պատրաստելու համար կարելի է օգտագործել հատուկ յոգուրտի աման, կաթսա, կամ ցանկացած այլ կափարիչով տարա: Կարելի է նաև թերմոս:
Թերմոսի մեջ լցնել ստացված խառնուրդը, պինդ փակել կափարիչով և փաթաթել հաստ կտորով: 7-12 ժամ հետո տնական յոգուրտը պատրաստ է:
Կարելի է նաև մերանով կաթը լցնել կավե ամանների մեջ, ծածկել պոլիէթիլենային թաղանթով, դնել տաք տեղ և 8-9 ժամ հետո օգտագործել:
Ցանկության դեպքում տնական յոգուրտի մեջ կարելի է ավելացնել հատապտուղ կամ միրգ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը