ԱՄՆ-ի Օհայո նահանգից 130 կգ կշռղ 19-ամյա Միշել Ֆարայը ստամոքսի ծավալի փոքրացմանն ուղղված դիետայի եւ մարզանքների շնորհիվ մեկ տարվա ընթացքում կրկնակի նիհարել է: Այժմ նա մոտ 60 կգ է կշռում:
2018-ին Միշելը հասակակիցների ծաղրանքների պատճառով պարբերաբար բաց էր թողնում քոլեջի դասերը: Տանը մնալով՝ նա սթրեսից ձեռքին պատահածն ուտում էր: Ամենից շատ մակարոնեղեն էր ուտում, բրինձ շոկոլադ եւ քաղցրավենիք, ինչպես նաեւ գետնընկույզի մածուկ:
Մի օր նա հասկացավ, որ հոգնել է ավելորդ քաշից եւ զայրույթի նոպաներից: Աղջիկը սկսեց սպորտով զբաղվել, իսկ 2018 թվականի սեպտեմբերին դիմեց բժիշկի օգնությանը, որը նրան գաստրոպլաստիկա արեց (վիրահատական ճանապարհով ստամոքսի ծավալի փոքրացում):
Նրա խոսքով՝ թերապիայից հետո նա նկատելիորեն նիհարել էր, սակայն 126 կգ էր կշռում: Սակայն Միշելը չէր հուսահատվում, կանոնավոր մարզասրահ էր այցելում եւ փորձում էր գիտակցված ուտել: Եվ արդյունքը ժամանակի ընթացքում նկատվեց:
Տարվա ընթացքում կրկնակի նիհարելով՝ աղջիկը շարունակում է շաբաթը 6 ամգամ սսպորտով զբաղվել: Չնայած նրան, որ գետնընկույզի նկատմամբ սերը չի նվազել, այժմ նա վնասակար սննդը առողջ այլընտրանքով է փոխարինում:
Նախաճաշին Միշելը որպես կանոն երկու ձու է ուտում, ճաշին եւ ընթրիքին՝ սպիտակուցային սնունդ եւ բանջարեղեն, որպես թեթեւ սնունդ՝ մրգեր եւ ընկույզ: