Ամերիկացի հետազոտողները հետաքրքիր կապ են հայտնաբերել մաքրություն սիրելու և սեռական ակտիվության միջև։ Ինչպես տեղեկացնում է New York Post-ը՝ հղում կատարելով ԱՄՆ 2 հազար քաղաքացիների շրջանում OnePoll-ի անցկացրած հետազոտությանը, մաքրասերները սեքսով 10 տոկոսով ավելի հաճախ են զբաղվում, քան փնթիները։ Բացի այդ, մաքրամոլները ավելի գոհ են իրենց կյանքից թափթփվածների համեմատ։
Փորձարկվողներն իրենք իրենց դասել են երեք պայմանական կարգի՝ գերմաքրասերներ, մաքրասերներ և փնթիներ։ Պարզվել է, որ մաքրություն սիրողների 70 տոկոսը իրեն երջանիկ է զգում սիրային հարաբերություններում։ Բացի այդ, նրանք ավելի գոհ են իրենց կյանքում սթրեսի մակարդակից և իրենց երջանիկ են զգում ընտանեկան հարաբերություններում։
Գերմաքրասերների, մաքրասերների և փնթիների երջանկության մակարդակի հարաբերակցությունն այլ ոլորտներում այսպիսին է. աշխատանք/կարիերա՝ 67, 40 և 38 տոկոս համապատասխանաբար, սիրային կյանք/հարաբերություններ՝ 70, 50 և 40 տոկոս, ընտանիք՝ 76, 57 և 42 տոկոս, ընտանեկան կյանք՝ 70, 51 և 37 տոկոս, սթրեսի մակարդակ՝ 41, 24 և 22 տոկոս, քնի որակ՝ 53, 31 և 26 տոկոս, կյանք՝ 62, 39 և 30 տոկոս համապատասխանաբար։