Գիշերը գլյուկոզայի մակարդակի անկումը կարող է քնած ժամանակ մահվան պատճառ լինել
Advertisement 1000 x 90

Գիշերը գլյուկոզայի մակարդակի անկումը կարող է քնած ժամանակ մահվան պատճառ լինել

Երբեմն  դիաբետով մարդկանց գլյուկոզայի մակարդակը գիշերը նվազում է շատ ցածր մակարդակի, ինչը կարող է քնած ժամանակ մահվան բարձր ռիկսի հետ կապված լինել: Այս մասին զգուշացնում են  Շեֆիլդի համալսարանի գիտնականները:

Հիպոգլիկեմիայի՝ գլյուկոզայի մակարդակի անկման խնդիրը, քնած ժամանակ բավականին արդիական է դիաբետիկների շրջանում:

Հիպոգլիկեմիան բացասաբար է ազդում սրտի աշխատանքի վրա՝ զգալիորեն նվազեցնելով ռիթմը և դրանով իսկ մեծացնելով մահվան վտանգը:

Մասնագետների խոսքով՝  քնած ժամանակ հիպոգլիկեմիայի կարող են հանգեցնել բուժման մեթոդները, որոնք ուղղված են  արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի դեմ պայքարին:

Հետազոտությանը մասնակցել է 2-րդ տեսակի դիաբետով կամավորների խումբ, որը ինսուլինով բուժում է ստացել:

Բոլոր մասնակիցներին վերահսկել են սարքերով՝ գլյուկոզայի և սրտի աշխատանքի մոնիթորինգի համար: Դիտարկումը թույլ է տվել պարզել, որ դիաբետով մարդկանց մոտ բավականին հաճախ գիշերը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի անկում է տեղի ունեում և դա աննկատ է մնում: Մինչ այդ արյան մեջ գլյուկոզայի ցածր մակարդակը կարող է վտանգավոր փոփոխություններ առաջացնել սրտի կծկումնմերի հաճախականությունում, որը բարձրացնում է քնած ժամանակ մահանալու հավանականությունը:

Գիտնականների խոսքով գիշերային ժամերին, երբ նվազում էր արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, սրտի ռիթմի դանդաղեցման վտանգը 8 անգամ բարձր էր: Այս արդյունքները բացատրում են, թե ինչու են առաջին հայացքից առողջ, դիաբետով  մարդիկ քնած ժամանակ առանց որևէ տեսանելի պատճառի մահանում:

med.news.am