Բաղադրիչներ
- Հավ – 500 գ
- Կարտոֆիլ – 5 հատ
- Կաղամբ – 500 գ
- Գազար – 1 հատ
- Սոխ – 2 հատ
- Բուլղարական պղպեղ – 2 հատ
- Սմբուկ – 2 հատ
- Տոմատի մածուկ – 4 ճ/գ
- Աղ
- Համեմունքներ
- Ջուր կամ արգանակ – 500 մլ
- Բուսայուղ
Պատրաստման եղանակը
- Կաթսայի մեջ տաքացնել բուսայուղը, տապակել հավը, ցանկության դեպքում համեմունքներ ավելացնել:
- Կտրատել սոխը և գազարը, լցնել հավի վրա և տապակել ուժեղ կրակի վրա 5 րոպե: Ավելացնել ջուր կամ արգանակ, որպեսզի այն ծածկի հավին: Աղ անել, ծածկել կափարիչով, իջեցնել կրակը և եփել մոտ 30 րոպե:
- Մաքրած կարտոֆիլը և սմբուկը կտրատել խորանարդաձև, պղպեղը շերտատել:
- Կաղամբը քերել և ավելացնել հավին:
- Կարտոֆիլը տապակել՝ մինչև կիսապատրաստ լինելը:
- Սմբուկը 5 րոպե տապակել պղպեղների հետ:
- Ամբողջ բանջարեղենն ավելացնել հավին, ավելացնել տոմատի մածուկ, աղ և պղպեղ անել և շոգեխաշել 10-15 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը