Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տրանսգենդերությունը հանել է հոգեկան եւ վարքային խանգարումների ցանկից: Որոշումն ընդունվել է ԱՀԿ 72-րդ նստաշրջանին Հիվանդությունների միջազգային դասակարգման բարեփոխման շրջանակում:
Հիվանդությունների միջազգային դասակարգման-11(ՀՄԴ) նոր տարբերակում տրանսգենդերությունը ներառել են սեքսուալ առողջություն բաժնում, մինչդեռ ՀՄԴ-ում այն հոգեկան խանգարումներ բաժնում էր:
2022-ից փաստաթղթի նոր խմբագրված տարբերակից կանհետանան տրանսսեքսուալիզմ եւ գենդերային նույնականության խանգարում կետերը, իսկ այդ հասկացությունների փոխարեն կհայտնի նոր սեռական անհամապատասխանություն բաժին:
Փորձագետները վստահ են, որ տրանսգենդերությունը հոգեկան խանգարումներից սեքսուալ առողջության վիճակի տեղափոխումն օգտակար կլինի նման առանձնահատկություններով մարդկանց համար:
Կազմակերպության սեքսուալ առողջության ծրագրի համակարգող Լեյլա Սեյի խոսքով՝ բարեփոխումը թույլ կտա նվազեցնել բնակչության խոցելի կատեգորիայի ստիգմատիզացիան՝ ընդ որում տրասնգենդերների համար պահպանելով բժշկական ծառայությունների հասանելիությունը:
Human Rights Watch-ը կարծում է, որ տվյալ որոշումը «ազատող ազդեցություն» կուեննա: Այս պետությունների կառավարությունները պետք է բարեփոխեն ազգային բժշկական համակարգերը եւ օրենքները, որպեսզի բժիշկները գոյություն չունեցող ախտորոշումներ չտան:
Հիշեցնենք, որ տրանսգենդերությունը մարդու գենդերային նույնականության անհամապատասխանությունն է ծնված ժամանակ գրանցված սեռի հետ: