
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը գիտի, ինչպես աննկատ չմնալ բազմահազարանոց մարզադաշտում: Դոնալդ Թրամփի 2020թ-ի քարոզարշավի մեկնարկին նվիրված հանդիպմանը, որը տեղի է ունեցել Օրլանդոյի մարզադաշտում, Մելանյա Թրամփը ներկայացել է Ralph Lauren վառ դեղին կոմբինիզոնով: Վառ գույնը հնարավորություն է տվել միանգամից գտնել նրան ամբոխի մեջ և ուշադրությունը սևեռել ելույթ ունեցող ամուսնուն: