Իդեալական որովայն ունենալու համար անհրաժեշտ է հետևել առողջ սննդակարգի և պարբերաբար սպորտով զբաղվել: Lifer.co.ua-ը ներկայացրել է 4 վարժություն, որոնք կօգնեն զարգացնել այս հատվածի մկանները:
«Պլանկա»: Այս վարժությունը կատարելիս մեջքը հարկավոր է այնպես պահել, որ մտքում կարողանաք ուղիղ գիծ անցկացնել գլխից մինչև ոտքեր: Նույն դիրքում մնացեք նվազագույնը 30 վայրկյան:
Ավելի ինտենսիվ ծանրաբեռնվածության համար կարող եք հերթով վեր բարձրացնել ոտքերն ու իջեցնել:
Որովայնի մկանների մարզում: Այս վարժությունը կատարելու համար հարկավոր են գնդակ կամ մարզագնդեր: Մեջքն ուղիղ պահեք, միացրեք ոտքերը և վեր բարձրացրեք: Սկսեք մարմինը որքան հնարավոր է արագ մի կողմից մյուս կողմ թեքվել: Վարժությունը հարկավոր է կատարել նվազագույնը 30 վայրկյան:
Որովայնի բոլոր մկանների մարզում: Այս վարժությունը կատարելու համար հարկավոր է ներս քաշել որովայնը: Նայեք վերև՝ իրանը չվնասելու համար: Կրկնեք 10 անգամ՝ հետագայում ավելացնելով:
«Զբոսանք» ձեռքերի վրա: Կրկնեք վարժությունները, որոնք ցույց են տրված լուսանկարում: Սկզբում դժվար կլինի, բայց հարկավոր չէ հանձնվել: Պահպանեք հավասարակշռությունը՝ մեջքը չվնասելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը