Բաղադրիչներ
- Ժելատին – 10 գ
- Կաթնաշոռ – 150 գ
- Կաթ – 150 մլ
- Բանան – 55 գ
- Ելակ – 55 գ
- Շաքարավազ՝ ըստ ցանկության
- Ջուր – 50 մլ
Պատրաստման եղանակը
- Ժելատինը հալեցնել՝ ինչպես նշված է փաթեթավորման վրա:
- Այնուհետև ժելատինին ավելացնել կաթ, կաթնաշոռ, շաքարավազ, խառնել բլենդերում՝ մինչև ստացվի միասեռ զանգված:
- Կաղապարի մեջ լցնել ստացված զանգվածի կեսը, ավելացնել կտրատված մրգերը, լցնել երկրորդ մասը:
- Մեկ օր պահել սառնարանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը