Բաղադրիչներ
- Վարունգ – 8 հատ
- Սամիթ – 1 փունջ
- Անանուխ – 1 փունջ
- Սոխ – 1 հատ (կարմիր)
- Հունական յոգուրտ – 200 գ
- Թթվասեր – 2 ճ/գ
- Կիտրոնի հյութ – 1 ճ/գ
- Սխտոր – 2 ատամիկ
- Աղ, պղպեղ՝ ըստ ցանկության
- Շաքարավազ
- Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ
- Ջուր – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Վարունգը լվանալ և բարակ շերտատել: Լցնել տարայի մեջ:
- Սոխը կիսալուսնաձև կտրատել և ավելացնել վարունգին:
- Անանուխը և սամիթը մանրացնել, ավելացնել վարունգին և սոխին:
- Փոքր ամանի մեջ լցնել յուգուրտը, ավելացնել թթվասերը, կիտրոնի հյութը, ճզմած սխտորը, աղը, պղպեղը, շաքարավազը, ձիթայուղը և ջուրը: Խառնել:
- Ստացված սոուսն ավելացնել աղցանին, խառնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը