«Տարօրինակ ծանոթություն էր»․ Մարինա Գրեգի պսակադրության ֆոտոշարքը, սիրելիի հետ հանդիպման պատմությունն ու հարսի զգեստի ընտրությունը. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Տարօրինակ ծանոթություն էր»․ Մարինա Գրեգի պսակադրության ֆոտոշարքը, սիրելիի հետ հանդիպման պատմությունն ու հարսի զգեստի ընտրությունը. life.tert.am

Tert.am Life-ը գրում է. «Օրերս հաղորդավարուհի Մարինա Գրեգը և սիրելին՝ Ռոբերտ Ճանճապանյանը, պսակադրվել են Մուղնու սբ. Գևորգ եկեղեցում։ Մարինայի ընտրայլն աշխատում է «բարբերշոփի» ոլորտում և նրանց առաջին հանդիպումy տեղի է ունեցել հենց գեղեցկության սրահում։

Հաղորդավարուհին Tert.am Life-ին պատմել է ծանոթության, շփման, հարսի զգեստի ընտրության և պսակադրության արարողության մասին։

«Տարօրինակ ծանոթություն էր․ երկու տարի առաջ նա ինձ տեսել էր գեղեցկության սրահում՝ 2 օր անց զանգահարեց և հրավիրեց թանգարան։ Ինչպես իր զանգն, այնպես էլ հրավերը՝ տարօրինակ էր, բայց համաձայնեցի հանդիպել, քանի որ ունեինք ընդհանուր ծանոթներ։ Վստահ էի, որ դա լինելու է առաջին ու վերջին հադնդիպումը և այդպես էլ եղավ, որովհետև կարծում էի, որ մենք տարբեր ենք։ Երկու տարիների ընթացքում, սակայն հասցրինք մտերմանալ՝ կապը պարբերաբար պաշտպանում էինք, նրա տեսակը ինձ շատ դուր էր գալիս, բայց չգիտես ինչու անձնական կապ չէի պատկերացնում»,- ասել է Մարինան»:

Ավելի մանրամասն՝ Tert.am Life