Ջեյմս Բոնդի 1965 թվականի Aston Martin DB5 ավտոմոբիլը, որը հանդերձված է մի շարք լրտեսական գործառույթներով, 6,4 միլիոն դոլարով վաճառվել է ԱՄՆ-ի Մոնտերեյ քաղաքի Sotheby՚s-ի աճուրդում:
«Աշխարհում ամենահայտնի ավտոմոբիլը՝ Ջեյմս Բոնդի 1965 թվականի այդ Aston Martin DB5-ը հենց նոր վաճառվեց 6,4 միլիոն դոլարով: Մոնտերեյում Sotheby՚s-ի աճուրդը նոր ռեկորդ սահմանեց DB5-ի համար»,- ասած է Twitter-ում Sotheby՚s-ի օգտահաշվում: Գնորդը, որի անունը չեն հայտնում, կարող է ճանապարհներով շրջել 007 գործակալի ավտոմոբիլով, որը հանդերձված է «լրտեսական գործառույթներով»:
Այդ ավտոմոբիլն ստեղծվել է Բոնդի մասին ֆիլմերի համար: Aston Martin ընկերությունը DB5 մոդելը թողարկել է 1963-ից մինչեւ 1965 թվականը: Կինոէկրանին ավտոմեքենան առաջին ագամ հայտնվել է 1964 թվականին «Գոլդֆինգեր» կինոնկարում՝ գաղտնի ծառայության բրիտանցի գործակալ Ջեյմս Բոնդի մասին շարքի երրորդ ֆիլմում:
Այդ ժապավենում հատուկ գործակալի դերը կատարել է շոտլանդացի դերասան Շոն Քոներին: Մինչ օրս բրիտանացի գերլրտեսի մասին նկարահանվել է 24 ֆիլմ: Կինոնկարները վիթխարի հաջողություն են ունեցել հանդիսատեսների շրջանում. ընդհանուր դրամարկղային մուտքերը կազմել են ավելի քան 10 միլիարդ դոլար: